News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կնքել են 30 միլիոն ԱՄՆ դոլարի բաժնեմասնակցության ձեռքբերման պայմանագիր՝ ՀՀ բանկային համակարգն ամրապնդելու եւ երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով: Սա ԱԶԲ-ի կողմից Հայաստանում բաժնեմասնակցության ձեռքբերման առաջին գործարքն է: ԱԶԲ-ն նաեւ հաստատել է Ամերիաբանկին մինչեւ 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը:

Պայմանագիրը կնքվել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի եւ Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանի կողմից՝ Երեւանում կայացած պայմանագրի կնքման հանդիսավոր արարողության ժամանակ:

«Մենք ուրախ ենք Ամերիաբանկում ներդրումներ կատարելու համար: Համագործակցելով Ամերիաբանկի դինամիկ թիմի հետ՝ մենք կաջակցենք փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման ծավալների ընդլայնմանը՝ այսպիսով նպաստելով Հայաստանի աճին ու զարգացմանը», - նշել է պրն. Ռոզենտալը:

Նշված նշանակալի գործարքի համար խթան է հանդիսացել Ամերիաբանկի դերը Հայաստանի տնտեսության եւ բանկային համակարգի զարգացման գործում, վերջին տաս տարիների ընթացքում բանկի գործունեության արդյունավետության մասին վկայող կայուն ցուցանիշները, ինչպես նաեւ հասարակության կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ բանկի կողմից գործադրվող ակտիվ ջանքերը: Ամերիաբանկը բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով գլխավորում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկը: Բանկը հանիսանում է նաեւ Հայաստանի ամենախոշոր վարկատուն: 2018թ-ի առաջին եռամսյակի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 1.4 մլրդ ԱՄՆ դոլար:

«Մենք բարձր ենք գնահատումգործընկերական հարաբերությունների այս նոր մակարդակը, որոնք վկայում են Ամերիաբանկի հանդեպ ԱԶԲ-ի խորը վստահության մասին: Այս նախաձեռնությունը բանկի ռազմավարական նպատակների եւ երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար լրացուցիչ խթան կհանդիսանա, ինչպես նաեւ մեծապես կնպաստի մոտ ապագայում կապիտալի միջազգային շուկաներին հասանելիության ընդլայնմանը: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը թույլ կտան զարգացնել Հայաստանի բանկային համակարգը եւ նպաստել ընդհանուր առմամբ երկրի տնտեսական աճին եւ հատկապես ՓՄՁ հատվածի զարգացմանը», - նշել է Ամերիաբանկի Տնօրենների Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:

Հայաստանում ֆինանսական միջոցների հասանելիությունը լուրջ խնդիր է, հատկապես ՓՄՁ-ների եւ միկրո ձեռնարկությունների համար՝ չնայած Հայաստանի տնտեսության մեջ դրանց զգալի դերակատարմանը: ՓՄՁ-ները երկրի ձեռնարկությունների գերակշիռ մասն են կազմում, մինչդեռ ՀՆԱ-ում եւ զբաղվածության ցուցանիշներում վերջիններիս տեսակարար կշիռը փոքր է (համապատասխանաբար 43% եւ 41.7%):

Հայաստանի բանկային համակարգի ամրապնդումը թույլ կտա մատչելի ֆինանսավորում  ապահովել ՓՄՁ-ների համար եւ զարգացնել մասնավոր ֆինանսական ծառայությունները՝ ընդլայնելով ՓՄՁ-ներին սպասարկելու համար Ամերիաբանկի ֆինանսական հնարավորությունները: Մասնավորապես, նշված ծրագիրը թույլ կտա Ամերիաբանկին կայուն ֆինանսավորում տրամադրել ՓՄՁ-ներին՝ այսպիսով նպաստելով վերջիններիս կողմից նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ ՀՀ տնտեսության աճին ու դիվերսիֆիկացմանը:

Ֆինանսավորման փաթեթի շրջանակներում ԱԶԲ-ն նախատեսում է նաեւ Ամերիաբանկին տրամադրել տեխնիկական աջակցության դրամաշնորհ՝ թվային բանկային տեխնոլոգիաների, ՏՏ համակարգերի եւ ռիսկերի կառավարման ոլորտներին աջակցելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ