News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին աշխարհում լայն տարածում են ստացել «կրիպտոարժույթները» (օրինակ՝ Բիթքոին, Էթերիում եւ այլն), որոնք գտնվում են հասարակության, տնտեսվարող սուբյեկտների, լրատվամիջոցների, ինչպես նաեւ կարգավորող մարմինների եւ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կենտրոնական բանկը ուշադիր հետեւում է «կրիպտոարժույթների» ոլորտի զարգացումներին եւ, վերլուծելով  միջազգային փորձը եւ ուսումնասիրությունները,  հարկ է համարում զգուշացնել, որ անկախ տեսակից, տարածվածությունից եւ այլ բնութագրերից՝ «կրիպտոարժույթներն» ու դրանցով կատարվող գործարքները բարձր ռիսկային են հետեւյալ պատճառներով.

• «կրիպտոարժույթները» զուրկ են ապահովվածությունից եւ խիստ անկայուն են,

• «կրիպտոարժույթների» կիրառությամբ սխեմաների մեծ մասում գոյություն չունեն իրավաբանորեն պատասխանատու սուբյեկտներ,

• «կրիպտոարժույթներով» գործարքները հաճախ կարող են մաս կազմել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման սխեմաների, քանի որ հնարավորություն են տալիս կատարել անանուն եւ անդրսահմանային գործարքներ, որոնց վերադարձը հնարավոր չէ ապահովել,

• խարդախության, տեղեկատվական անվտանգության խաթարմանն ուղղված հանցագործությունների դեպքերում բացակայում են հաճախորդների օրինական շահերի պաշտպանության ապահովման կամ վերջիններիս կրած վնասի փոխհատուցման իրավական մեխանիզմները, ինչի արդյունքում կարող են ոտնահարվել սպառողների շահերը:

«Կրիպտոարժույթները» առաջին հայացքից կարող են շատ գրավիչ թվալ, սակայն, հաշվի առնելով այն, որ հանրության շահերը այս դեպքում բացարձակ պաշտպանված չեն, «կրիպտոարժույթներում» ներդրումների կամ դրանցով գործարքների իրականացման արդյունքում անձինք կարող են կրել զգալի ֆինանսական կորուստներ կամ կորցնել իրենց ներդրումներն ամբողջությամբ՝ «կրիպտոարժույթների» գնի բարձր տատանողականության, ցանցահենային հարձակումների եւ վերոնշված այլ ռիսկերի առկայության պատճառով:

Միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Արժույթի Միջազգային Հիմնադրամը, Համաշխարհային Բանկը, ինչպես նաեւ ֆինանսական ոլորտը կարգավորող այլ հեղինակավոր կառույցներ, նույնպես իրենց դիրքորոշումն են արտահայտել «կրիպտոարժույթների» վերաբերյալ եւ հանդես են եկել մի շարք նախազգուշացնող հայտարարություններով, համաձայն որի, «կրիպտոարժույթները» դիտարկվել են որպես «կրիպտոակտիվներ», քանի որ չունեն այն բոլոր հատկանիշները, որոնք թույլ կտային դրանց դասել արժույթների շարքում (այս դեպքում «արժույթ» եզրույթը չի համապատասխանում իր բովանդակությանը) եւ օգտագործել իբրեւ վճարամիջոց, եւ դրանց կիրառումը, որոշակի պահից սկսած, կարող է ազդել նաեւ ֆինանսական կայունության վրա։ Բացի այդ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները «կրիպտոակտիվներում» ներդրումների կատարման որոշ սխեմաներ համեմատում են ֆինանսական «բուրգերի» հետ, որոնց դեպքում ներդրողների իրավունքները ոչնչով ապահովված չեն, եւ ներդրողները կարող են կորցնել իրենց ներդրումներն ամբողջությամբ:

Ուշագրավ է հատկապես G-20 երկրների վերջերս Արգենտինայում կայացած համաժողովում  «կրիպտոակտիվների» վերաբերյալ ընդունված հայտարարությունը: Համաժողովի մասնակիցները ողջունել են տեխնոլոգիական նորամուծությունները, սակայն նշել «կրիպտոակտիվների» կիրառման հետ կապված մի շարք խնդիրներ՝ հաճախորդների եւ ներդրողների իրավունքների եւ շահերի պաշտպանության, փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված: G20 կողմից կոչ է արվել միջազգային ստանդարտներ մշակող  կազմակերպություններին շարունակել «կրիպտոակտիվների» եւ դրանց հետ կապված ռիսկերի մշտադիտարկումը իրենց լիազորությունների շրջանակներում՝ անհրաժեշտության դեպքում համարժեք արձագանքելու նպատակով։

ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է հավատարիմ մնալ «կրիպտոակտիվների» նկատմամբ այն դիրքորոշմանը, որը համահունչ է վերոնշյալ հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների մոտեցումներին:

Ելնելով վերոգրյալից` ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է էական ռիսկերի մասին եւ հորդորում է հասարակությանը, այդ թվում նաեւ՝ տնտեսվարող սուբյեկտներին, զերծ մնալ «կրիպտոակտիվների» փոխանակման եւ (կամ) առուվաճառքի, «կրիպտոակտիվներով» վճարումների ընդունման, «կրիպտոակտիվներով» ներդրումների իրականացման կամ այլ գործարքների իրականացումից:

Վերոգրյալը չի վերաբերում «կրիպտոակտիվների» ստեղծմանը եւ արդյունահանմանը՝ «մայնինգ»-ին, ինչը գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի կարգավորման եւ վերահսկողության լիազորություններից դուրս եւ դիտարկվում է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդյունաբերություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ