Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը խիստ է արձագանքել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական խոստումներին։
Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «16 տարի ղեկավարում ես։ Քո շուրջը հավաքված մի բուռ մարդկանցից բացի ամբողջ ժողովուրդը աղքատության ու պարտքերի մեջ է։ Հեռացիր, բավական է»։
Նշենք, որ Էրդողանը հայտարարել էր, թե իրեն ընտրելու դեպքում կկարողանա հաջորդ հինգ տարվա մեջ այնպես անել, որ քիչ եկամուտ ունեցող խավը սկսի ավելի լավ ապրել։