News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի նախագահական չորրորդ ժամկետի դեմ «Նա մեր ցարը չէ» բողոքի ցույցի ավելի քան 40 մասնակիցներ դատարանի որոշմամբ կալանավորվել են, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կիրակի դատարանները վարչական կալանքի եւ տուգանքների 85 որոշում են ընդունել, այդ թվում՝ խոշոր չափի, մինչեւ 170 հազար ռուբլի: Բոլոր ամբաստանյալների վերաբերյալ ավելի վաղ արձանագրություններ էին կազմվել ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու եւ հանրահավաքի կազմակերպման կամ անցկացման սահմանված կարգի խախտման մասին:

25-ամյա պետերբուրգցի Միխայիլ Ցակունովի դեմ քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով: Իրավապահ մարմինների վարկածով՝ նա կոտրել է ոստիկանի ատամը: «Օտկրիտայա Ռոսիա» շարժումը իր տելեգրամ ալիքում հրապարակել է մայիսի 5-ի ակցիայի ժամանակ Միխայիլ Ցակունովի ձերբակալման տեսանյութը:

«ՕՎԴ-Ինֆոյի» տեղեկություններով՝ Ռուսաստանի 27 քաղաքներում ձերբակալվել է 1600 մարդ: Ամենաշատը՝ Մոսկվայում (719 ձերբակալված), Պետերբուրգում (217) եւ Չելյաբինսկում (185): Նրանցից մի մասին ազատել են: Ոմանց կալանավորել են, մյուսներին դատավարություն է սպասում: Չի բացառվում, որ ոմանց դեմ քրեական գործեր կհարուցվեն՝ «Բոլոտնոյա գործի» նման: Ալեքսեյ Նավալնու դեմ դատը, որը ձերբակալվել է մայիսի 5-ին Մոսկվայի կենտրոնում, նշանակված է մայիսի 11-ին:

Ռուսաստանի նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը խոստացել է իրավապահ մարմիններ հարցումներ ուղարկել՝ պարզելու համար, թե ինչու են, այսպես կոչված, կազակները եւ «Ազգային-ազատագրական շարժում» հայրենասիրական կազմակերպության անդամները մասնակցել մայիսի 5-ին Մոսկվայում բողոքի ակցիաների ժամանակ կարգի հաստատմանը: Ֆեդոտովի խոսքով՝ նրանց ներկայաթյունը իրադրությունը լարել է եւ հանգեցրել կազակական համազգեստով մարդկանց եւ ցույցի մասնակիցների բախման:

Նախօրեին The Bell պարբերականը հայտնել էր, որ Մոսկվայում ցույցի մասնակիցների վրա հարձակված, այսպես կոչված, կազակները հանարահավաքները ցրելու գործողությունների ուսուցման համար ֆինանսավորվել են Մոսկվայի իշխանությունների կողմից:

Ընդդիմադիր Նիկոլայ Լյասկինին ազատել են: Նա մայիսի 5-ին ձերբակալվել էր «Ազատություն» ռադիոկայանի Մոսկվայի բյուրոյից դուրս գալիս: Ընդդիմադիրը մասնակցել էր «Օն նամ նե ցար» ակցիային նվիրված «Իսկական ժամանակ» հեռուստահաղորդման ծրագրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ