News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում, ինչի արդյունքում ավտոմեքենայի  մաքսազերծման գործընթացի տևողությունը միջինում կազմում է մոտ 20 րոպե:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մեկ այլ նորամուծությամբ էլ ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվել է մաքսային մարմինների կայքէջում և հասանելի է յուրաքանչյուրին` ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչի տեսքով: Մաքսային ծառայության պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում տեղադրված ավտոմատ հաշվիչի միջոցով քաղաքացին կարող է նախապես ճշտել ցանկացած ավտոմեքենայի արժեքի գնահատմանը վերաբերող տեղեկատվությունը՝ կայքում մուտքագրելով այդ ավտոմեքենայի տվյալները (մակնիշ, մոդել, տարեթիվ, թափք, սերունդ, շարժիչ): Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես իրականացվում է ավտոմեքենաների ձևակերպման վայրերում:

Մաքսային գործառնությունների թափանցիկությունը բարձրացնելու նպատակով մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրվել է նաև շուրջ 250 անուն ապրանքների մաքսային արժեքների, ներմուծողների քանակների, և այդ շրջանակում գործարքի գնի մեթոդի կիրառության ծավալի վերաբերյալ շարունակաբար թարմացվող տեղեկատվություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ