News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրական եւ բոլորին ծառայող հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է իշխանության գալով։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության քննարկումներին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ ՀՅԴ դիրքորոշման մեջ բովանդակային առումով որեւէ փոփոխություն չի կարող լինել։ «Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կարող էր տեղի ունենալ մեկ շաբաթ առաջ։ Ինչպես ասում է մեր ժողովուրդը՝ ուշ լինի, նուշ լինի։ Այս ընտրությունը դարձել է ավելի հասունացած եւ անհրաժեշտ»,- ասել է Ռուստամյանն ու հավելել. «Իրական եւ բոլորին ծառայող հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է իշխանության գալով։ Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը»։

«Մենք միասին էինք, երբ ազատագրեցինք Շուշին։ Միասին պիտի մնանք, որ պահենք Շուշին, Արցախը եւ Հայաստանը։ Թող այս նոր հաղթանակը դառնա շարունակությունը հայ ժողովրդի հաղթարշավի»,- նշել է Ռուստամյանը։

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նշել է, թե այսօր իսկապես կանգնած ենք շրջադարձային կետում. «Անկախությունից 30 տարի անց նոր ալիք եկավ, որը պետք է լրջագույն սրբագրումներ անի։ Բոլորս տեսնում ենք այդ շանսը։ Ժողովուրդը որոշում կայացնող եւ իրականացնող է դառնում»։

Մելքումյանը նշել է, որ իրենց թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, եւ իրենք կողմ են քվեարկելու նրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ