News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Աննախադեպ իրավիճակ է տիրում հանրապետության ամբողջ տարածքում, մարդիկ դուրս են եկել իրար դեմ, հասարակությունը բաժանվել է սպիտակների եւ սեւերի, ամենուր ատելության եւ թշնամանքի մթնոլորտ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության քննարկումներին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա ասել է, թե իրենց դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ «Աննախադեպ իրավիճակ է տիրում հանրապետության ամբողջ տարածքում, մարդիկ դուրս են եկել իրար դեմ, հասարակությունը բաժանվել է սպիտակների եւ սեւերի, ամենուր ատելության եւ թշնամանքի մթնոլորտ է։ Վարչապետի թեկնածու Փաշինյանին ՀՀԿ հարցերը տրվում էին հետեւյալ պատճառով. մենք պատասխանատվություն ենք կրում մեր ժողովրդի անվտանգության եւ ապագայի համար։ Մեզ համար չափազանց կարեւոր էր հասկանալ, թե արդյո՞ք վարչապետի թեկնածուն կարող է իր ուսերին վերցնել այդ բեռը, թե՞ մեր ժողովուրդն ապրելու է քաոսի մեջ։ Մեր մտավախությունները չվերացան, Աստված տա, որ սխալվենք»,- ասել է Բաղդասարյանը։ 

Նա նշել է, թե ՀՀԿ-ն այս անգամ ոչ միայն չի խոչընդոտի, այլեւ կօժանդակի Փաշինյանի ընտրությանը։

«Մեզ համար անընդունելի է թշնամանքի մթնոլորտը, որ տիրում է ամենուր»,- ասել է նա եւ հավելել, թե չեն հավատում Փաշինյանի թիմի հավաստիացումներին, թե իրենք դատապարտում են հանրապետականների նկատմամբ թշնամության դրսեւորումները. «Հորդորում ենք վերացնել համատարած ատելությունը, այն խոչընդոտում է մարդկանց կյանքին, կենցաղին։ Քաղաքականությունը մի տարեք դպրոց»։

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Պարոն Փաշինյան, Դուք կընտրվեք վարչապետ։ Ընդամենը մի փոքր ժամանակ անց կզգաք ծանրությունն ու դժվարությունները։ Համոզված եմ՝ կարճ ժամանակ անց կընդունեք, որ քննադատությունների մեջ սխալվել եմ»։

«Այդ տասը անձինք եւս կիսում են ՀՀԿ-ի դեմ դիրքորոշումը, պարզապես մենք հորդորել ենք, խնդրել ենք մեր գործընկերներինքվեարկել կողմ, որ ապահովենք մեր խոստման իրականացումը: Այն անձինք, որոնք կքվեարկեն ձեր օգտին, չդիտարկեք ձերը կամ անկախ պատգամավորներ եւ չանձնավորեք նրանց: Նրանց փոխարեն կարող էին այլ տասը լինել»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ