News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արտակ Զաքարյանը հրաժարական տվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից։

Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախ, որ իմ քաղաքական թիմը հանդես է գալու որպես ընդդիմություն, եւ երկրորդ կարծում եմ, որ ՊՆ ղեկավարությունը պետք է ձեւավորվի նորընտիր վարչապետի թիմից:

Անցնող մեկ տարվա ընթացքում պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ պաշտպանական ոլորտում բազմաթիվ բարեփոխումների ու նորարարությունների սկիզբ է դրվել: Դրանցից յուրաքանչյուրն ուղղաված է ԶՈՒ արդիականացման եւ պետության պաշտպանական համակարգի ամրապնդման, զինծառայության նկատմամաբ գրավչության բարձրացմանը, ռեսուրսների արդյունավետ ու նպատակային կառավարմանը: Յուրաքանչյուր նախաձեռնությամբ՝ որպես գերնպատակ մենք հստակ գիտակցել ենք պետության պաշտպանունակության եւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցում մեր անմիջական հանձնառությունը:

Հուսով եմ, որ ՊՆ նոր ղեկավարությունը կշարունակի արդեն իսկ սկսված ծավալուն բարեփոխումները՝ դրանք հասցնելով իրենց նպատակին: Ուրախ կլինեմ, որ նրանք կարողանան ավելին անել, քան մեզ հաջողվել էր կարճ ճամանակահատվածում:

Հարգարժան գեներալներ, սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ,

Սիրելի զինվորներ,

Նախ ցանկանում եմ իմ խորին հարգանքն ու երախտիքը հայտնել Զեզ, Ձեր նվիրումի, Հայրենիքի առջեւ գիտակցված պարտքի, բարձր պրոֆեսիոնալիզմի ու նաեւ համատեղ իրականացրած դժվար, անտնրտունջ եւ պատվաբեր աշխատանքի համար:

Այս ժամանակահատվածում ես ճանաչեցի մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված բարձրաստիճան զինվորականների, ՊՆ կենտրոնական ապարատի եւ համակարգի քաղաքացիական ծառայողների, Հայաստանի ու Արցախի սահմաններն անառիկ պահող, իրենց գործին անմնացորդ նվիրված՝ զինվորական ստորաբաժանումների բազմաթիվ հրամանատարների:

Որպես քաղաքացի, պատրաստ եմ ցանկացած հարցում լինել Ձեր կողքին՝ իմ քաղաքական փորձը, գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնելով մեկ ընդհանուր նպատակի:

Ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել ՀՀ պաշտոնաթող Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին վստահության եւ աշխատանքային գործուներության ընթացքում պաշտպանության նախարարությանը ցուցաբերած համակողմանի աջակցության համար: Շնորհակալ եմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ համատեղ իրականացված արդյունավետ ու հետաքրքիր աշխատանքի համար:

Թող Աստված խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրն ու ժողովրդին:

Շնորհավորում եմ Շուշիի փառապանծ հաղթանակի 26-րդ տարեդարձի առթիվ»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ