News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Առաջին կարեւոր քայլն ընտրական համակարգի բարեփոխումների մեկնարկն է, եւ մենք այդ ուղղությամբ անպայման միջոցներ կձեռնարկենք: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց քիչ առաջ ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ առաջին գործը, որով զբաղվելու է վարչապետի պաշտոնում, երկրի անվտանգության միջավայրի վերաբերյալ զինված ուժերի եւ ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչների զեկույցները լսելն է: «Բոլոր ոլորտներում ունենք առաջարկներ, բայց այդ առաջարկները կպարզվեն զեկույցները լսելուց եւ ինֆորմացիային տիրապետելուց հետո»,- ասաց նա:

Փաշինյանը հստակ չնշեց, թե վարչապետի ո՞ր լիազորություններն է կրճատելու. «Սուպեր վարչապետական համակարգ պետք է չլինի, եւ մենք կաշխատենք այդ ուղղությամբ»: Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու վերաբերյալ խոսակցություններին՝ նշելով, որ նա ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր թեկնածուն չէ:

Վարչապետը տեղեկացրեց, որ վաղը՝ մայիսի 9-ին մեկնելու է Արցախ:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ հատուկ նիստում վարչապետ ընտրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ստացավ 59 կողմ, 42 դեմ ձայներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ