Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ստորագրած որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանն ազատվել է աշխատանքից:
Կարեն Կարապետյանի որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Արտակ Դավթյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արտակ Զաքարյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նա այդ մասին գրել էր ֆեյսբուքյան իր էջում: