News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Քարնեգի» հիմնադրամի կայքում զետեղված «Հայկական հեղափոխությունն ու 88-ի ժառանգությունը» վերտառությամբ հոդվածում բրիտանացի վերլուծաբան Թոմաս դը Վաալը գրում է․ «30 տարի առաջ Հայաստանում ոչ պակաս դրամատիկ իրադարձություններ էին ծավալվում: 1988-ի փետրվարին լայն հանրությանը անհայտ քաղաքական գործիչները համարձակվեցին մարտահրավեր նետել տեղի կոմունիստական ղեկավարությանը՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համարվում էր Խորհրդային Միության ամենահանգիստ եւ հավատարիմ հանրապետությունների մեկը», հաղորդում է «Ազատությունը»:

«Առաջ անցնելով Վրաստանից եւ բալթյան հանրապետություններից, «Ղարաբաղ» կոմիտեն ներկայացնող նորաթուխ քաղաքական գործիչները կարողացան զանգվածային հասարակական շարժում ստեղծել», - արձանագրում է դը Վաալը` փորձելով նաեւ հասկանալ այժմյան իրադարձությունների եւ 88-ի շարժման հիմնական տարբերությունները․ «Գլխավոր տարբերությունը հետեւյալն է` այսօր ընթացող բողոքի գործողություններին մասնակից երիտասադները, ի տարբերություն իրենց ծնողների, գրեթե ամբողջությամբ ձերբազատվել են խորհրդային մտածելակերպից եւ Մոսկվան որպես աշխարհի կենտրոն չեն ընկալում»:

Մյուս կողմից, ըստ Թոմաս դը Վաալի, «հայաստանցի երիտասարդները շատ ավելի պարփակված են ներհայկական օրակարգի շրջանակներում»:

«Ղարաբաղյան հակամարտության ժառանգությունը` փակ սահմանները, ծայրահեղ ազգայնականությունը, ռազմականացումը, այս ամենը սահմանափակում է երիտասարդներին, սակայն նրանք դա ամբոջությամբ չեն էլ ըմբռնում: Այս սերունդը ամբողջությամբ ընկալել է ազգայնականության եւ վերջին երկու տասնամյակների պայքարի տրամաբանությունը»,-նշում է նա:

Մյուս կողմից, սակայն, Թոմաս դը Վաալը վստահ է, որ այսօրվա Հայաստանն անհամեմատ ավելի լուրջ հեռանկարներ ունի, քան 90-ականներին:

«Ի տարբերություն 20 տարի առաջ ստեղծված իրավիճակի, այսօր Երեւանը տեղեկատվական տեխնոլոգիաների ամերիկահայ մասնագետներով, Եվրամիության խորհրդատուներով, չինացի գործարարներով եւ իրանցի զբոսաշրջիկներով ողողված կոսմոպոլիտ քաղաք է», - նշում է բրիտանացի վերլուծաբանը:

Վաշինգտոնում գործող Brookings վերլուծական կենտրոնի փորձագետ Պավել Բաեւը վերլուծում է Կրեմլի` հայաստանյան իրադարձությունների հանդեպ ցուցաբերած «անտարբերության» պատճառները:

«Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան հեղափոխությունը մեծ անակնկալ էր թե՛ Ռուսաստանի ղեկավարության եւ թե՛ այն բոլոր մյուս ուժերի համար, որոնք ներգրավված են Կովկասում առկա բազմաթիվ հակամարտություններում: Կարելի է ակնկալել, որ Մոսկվան ավելի լավ տեղեկացված պետք է լիներ, առավել եւս, որ փորձագիտական շրջանակներից նախկինում որոշակի զգուշացումներ հնչել էին», - գրում է Brookings-ի փորձագետը` շարունակելով․ «Կրեմլում, սակայն, հակված չեն լսել անգամ կիսանկախ փորձագետների կարծքիները: Որպես հետեւանք, նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի կեսերին անձամբ զանգահարեց եւ ջերմորեն շնորհավորեց Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու առթիվ, թեեւ արարողակարգը դա չէր պահանջում: Սերժ Սարգսյանի` ապրիլի 23-ին ներկայացրած հրաժարականը [Մոսկվայի համար] շոկային էր: Թեեւ Ռուսաստանի պետական քարոզչամեքենան փորձում էր բացատրություններ գտնել, այնուհանդերձ Ռուսաստանի նախագահը, ի դեպ ոչ առաջին անգամ իր կառավարման ընթացքում, կաթվածահար էր եւ մատնված էր անգործության»:

Բաեւի համոզմամբ՝ Մոսկվայում ճիշտ պահին չնկատեցին Հայաստանում հասունացող ճգնաժամը․ «Պուտինն ու իր շրջապատը սխալվեցին՝ ուշադրություն չդարձնելով այս լրջագույն ճգնաժամի ծագմանը, սակայն հետագայում խուսափեցին շատ ավելի լուրջ սխալից` զերծ մնալով ուշացած միջամտությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ