News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել աջակցել Հայաստանում աննախադեպ, խաղաղ եւ սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն՝ արագացված կարգով քննարկելով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը: Այդ դրամաշնորհը կուղղվի երկրի հանրակրթական դպրոցների գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի եւ մաթեմատիկայի կրթական ծրագրերին:

«Հիմա գործելու լավագույն ժամանակն է։ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան Հայաստանի ժողովրդավարական զարգացման պահին կարող է կենտրոնական դեր խաղալ ԱՄՆ–Հայաստան հարաբերությունների նոր գլխում։ Մենք  կոչ ենք անում անհապաղ նախաձեռնել STEAM նոր փաթեթի քննարկումը։ Այդպիսի համաձայնագիրը կձեւափոխվի  շատ մակարդակներում՝ ընդլայնելով տղաների եւ աղջիկների նոր սերնդի հնարավորությունները  կրթության բարելավման եւ ապագայում ներուժի ավելացման, մեր տնտեսական համագործակցության ամրապնդման եւ ավելի լայն առումով բարեկամության կայուն կապերի ամրացման առումով, որոնք վաղուց կապում են ամերիկացի եւ հայ ժողովուրդներին»,–նշված է Պոմպեոյին ուղղված Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի նամակում։

Հիշեցնենք, 2006 թվականին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ծրագրել էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլար` ոռոգման համակարգերի և գյուղական ճանապարհների շինարարության համար: 2009-ին, այդուհանդերձ, կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը` պայմանավորված մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Շարունակվեց և ավարտին հասցվեց միայն ոռոգման համակարգերի կառուցման ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ