News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վիգեն Սարգսյանը կշարունակի կատարել ՀՀ պաշտպանության նախարարի պարտականությունները մինչեւ նոր նախարարի նշանակումը։ Այս մասին Սարգսյանը հայտնել է մայիսի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես ասել եմ ու կրկնում եմ։ Այն պայմաններում, որոնցում գտնվում է երկիրը, անթույլատրելի է պաշտպանության նախարարի հրաժարականը քանի դեռ նոր նախարար չի նշանակվել ։ Ոչինչ չի կարող ստիպել ինձ չկատարել իմ պարտականությունները, քանի դեռ նոր նախարար չնշանակվի»- պարզաբանել է իր դիրքորոշումը Վիգեն Սարգսյանը։

Միաժամանակ նա բացառել է իր աշխատանքի հնարավորությունը նոր կառավարությունում։ «Նախարարը վարձու աշխատող չի։ Դա քաղաքական պաշտոն է, կա թիմային աշխատանքի, միասնության հարց։ Բարդ է լինել արդյունավետ նախարար, եթե նա չի ծառայում միասնական նպատակի։ Անկեղծորեն հաարում եմ, որ ժողովրդին կարելի է ծառայել տարբեր միջոցներով ու պաշտոնը այդ միջոցներից մեկն է ընդամենը»,- ասել է Սարգսյանը։ Նրա խոսքով, իրենք մտադիր են 10 ժամ տեւողությամբ բրիֆինգ անցկացնել,որպեսզի նոր նախարարին ծանոթացնեն գերատեսչության աշխատանքի հետ։ «Կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի անկախ հայացքներից, նոր նախարարը հաջողի»,- շեշտել է Վիգեն Սարգսյանը։

Պատասխանելով հարցին, թե եղել են արդյոք ակնարկներ նախարարի պաշտոնում մնալու մասին, Սարգսյանը նկատել է, որ զարտուղի ակնարկներ եղել են, բայց ինքը հրաժարվել է։ Դրանց հետ Փաշինյանը կապ ունի թե ոչ, Սարգսյանը չգիտի։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը մեկնաբանելով՝ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Փաշինյանը ամենաանկեղծ մտադրություններով ուժերի սահմաններում կփորձի խթանել երկրի զարգացմանը. «Ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում, դա պետք է մեր հայրենիքին։ Մարդը իր ուսերին ծանր բեռ է վերցրել»,–հավելել է Սարգսյանը։ Սակայն ինքը մտադիր է հրաժարվել պաշտոնից գաղափարական տարաձայնությունների ուժով. «Ես չեմ պատրաստվում Փաշինյանի թիմի հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը»։

Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել պաշտպանության նախարարի պաշտոնից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ