News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Այս պահին պետք է կենտրոնանք  այն խնդրի վրա, որ Հայաստանում վերջապես կայանան ազատ եւ արդար ընտրություններ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, ազատ եւ արդար ընտրություններ ասելով իրենք հասկանում են, որ դրանք կայանան մաքուր համամասնական համակարգով՝ բացառելով կոռումպացված ռեյտինգային համակարգը, որ բացառվի ընտրակաշառքի բաժանումը որեւէ քաղաքական ուժի կողմից. «Իսկ հավակնողներ շատ կլինեն, քայլեր արվեն, որ գործարարները չմտնեն պառլամենտ եւ գործադիր մարմին՝ ստեղծելով շահերի բախում: Թող քաղաքականությամբ զբաղվեն գաղափարական մարդիկ, բիզնեսմենները թող զբաղվեն բիզնեսով։ Դա մինչեւ չկատարվի, մենք այս արատավոր շրջանից դուրս չենք գա»:

Զուրաբյանը նշեց, որ պետք է ստեղծվի նախնական գրանցման համակարգը, որ ընտրությանը մասնակցող ամեն մարդ նախապես գրանցվի. «Եթե բոլոր այս քայլերն արվեն, ապա պետք է գնալ արտահերթ ընտրությունների։ Ես չեմ համարվում քաղաքական ճգնաժամը լուծված, քանի որ չի կարող քաղաքական ճգնաժամը լուծված համարվել, երբ ունենք ոչ լեգիտիմ, ժողովրդի կողմից չընտրված պառլամենտ, որը ցանկացած հարցով ինչ ասես կարող է անել՝ չարտահայտելով ժողովրդի կամքը»:

Հարցին, թե արդյոք Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Լեւոն Զուրաբյանը զարմացավ. «Ինչո՞ւ է ձեզ մոտ այդպիսի հարց ծագել։ Ինչո՞ւ եք կարծում, որ կարող է այնպիսի դեպք լինել, որ ՀԱԿ–ը չմասնակցի ընտրություններին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ