News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 9-ին եռատոնին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը Ստեփանակերտի փողոցներում տվել են ՊԲ-ի զինվորական շարասյուները, որոնք հաղթական քայլերգերով խորհրդանշել են հավատարմությունը մեր ազգային ու պետական կարեւորագույն արժեքներին եւ պատրաստակամությունը այսուհետ եւս ամեն գնով տեր կանգնելու այն բոլոր ձեռքբերումներին, որոնք նվաճվել են արյան ու մաքառումների գնով:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ մայրաքաղաքի «Վերածննդի» հրապարակից իրականացվել է ավանդական քայլերթ, որին մասնակցել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը, հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի եւ հանրային լայն շրջանակների ներկայացուցիչներ:

Քայլերթի մասնակիցները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին, որից հետո այցելել  եւ ոգեկոչման արարողություն են իրականացրել նաեւ Շուշին ազատագրած առաջին տանկ-հուշարձանի եւ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:

Տոնական միջոցառումների ավարտից հետո հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՊԲ-ի շտաբում անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որտեղ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հայկական երկու պետությունների ղեկավարներին զեկուցել է  առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրության շուրջ, քննարկվել են համագործակցության հետագա ընդլայնմանն ու հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Խորհրդակցությանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ