News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես պատրաստ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններ վարել։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ։

NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ Փաշինյանը ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունների ձեւաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու բանակցությունները սպասվող արդյունքներ չեն տալիս։  Փաշինյանը ընդգծել է Արցախի միջազգային ճանաչման հարցում Սփյուռքի ներգրավման անհրաժեշտությունը. «Մենք հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանը  եւ դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսեւորում։ Կասկած չկա, որ կառավարությունը բոլոր ջանքերը կներդնի  հակամարտության կարգավորման համար՝ ելնելով Արցախի ժողովրդի շահերից»,–շեշտել է Փաշինյանը։

Իր հերթին Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը շատ դժվարություններ է հաղթահարել Հայաստանի ու Սփյուռքի աջակցության շնորհիվ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ