News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արցախի հետ հարաբերությունները կունենան նոր դրսեւորումներ եւ ես հույս ունեմ, որ նոր շունչ կտրվի Արցախի միջազգային ճանաչմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Մենք բոլորս համոզվեցինք, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն: Այդ խնդիրները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք հանդիպում ենք ունեցել ՊԲ-ում բարձրագույն հրամկազմի հետ, նաեւ ՊԲ հրամանատարի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ: Ես լսել եմ նրանց զեկույցները: Մենք պայմանավորվել ենք, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ»,-հայտարարեց Փաշինյանը:

Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է գործադրվեն, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Պետք է նախ պատասխանել մի հարցի, ուզո՞ւմ ենք լուծել խնդիրը, թե չենք ուզում: Եթե Ադրբեջանը կամ միջազգային հանրություն ուզում են լուծել հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այն չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը բանակցություններին չի մասնակցում: Սա պրագմատիկ հարց է, ոչ թե զգացմունքային: Արցախի անունից կարող է խոսել միայն Արցախի իշխանությունը:

Հայաստանը եւս հակամարտության կողմ է եւ լիարժեք կխոսի իր անունից: Ես պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Արցախի նախագահի»:

ՀՀ վարչապետի խոսքով, հայկական կողմերը միշտ էլ խաղաղ հանգուցալուծման կողմնակից են եղել, իսկ Ադրբեջանը շարունակաբար օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն. «Քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանությունը եւ խոսում Երեւանը, Զանգեզուրը վերցնելու մասին, փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է: Դրա մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանից կստանանք ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը: Հայաստանն ու Արցախը դրա առաջ չեն ընկրկի, առավել եւս հիմա, երբ մեր ժողովուրդն առավել քան երբեւէ միասնական է»:

Փաշինյանը նկատեց, որ երբ ասում են, որ հարցը պետք է լուծվի բանակցային ճանապարհով, դա չի խանգարում որ բազմապատկվեն Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ ջանքերը. «Միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ Արցախի խնդրի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է, որովհետեւ այդ հարցը ծագել է այն բանի արդյունքում, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂԻՄ-ի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլեւ ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի ու ինքնության իրավունքին: Այդ սպառնալիքները արտահայտվել են կոնկրետ գործողություններով խաղաղ բնակչության դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ