Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել բանակցել Մադրիդյան սկզբունքների հենքի վրա, բայց մենք չպետք է առաջնորդվենք կարծրատիպերով, այլ պետք է հասկանանք, որ նպատակը ոչ թե բանակցություն է, այլ խնդրի լուծում: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է կարողանանք փնտրել ու գտնել խնդրի լուծման արդյունավետ գործիքներ»: