ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի ու Արցախի միավորման հեռանկարների մասին։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Փաշինյանը նշել է, որ Արցախի միջազգային ճանաչումը ուղիներից մեկն է։ «Երբ Արցախը միջազգայնորեն ճանաչված կլինի, Հայաստանի ու Արցախի ժողովուրդները կարտահայտեն իրենց դիրքորոշումը»,–ասել է Փաշինյանը Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իր առաջին այցը կատարել է Արցախ։