News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները մշտապես առաջընթաց զարգացում են ունեցել եւ չեն արգելակվի, կշարունակեն նույն տեմպերով զարգանալ, ինչպես մինչ այս են զարգացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Նրա խոսքով՝ Մոսկվայի եւ Երեւանի երկկողմ հարաբերությունները կզարգանան բոլոր ուղղություններով:

«Մենք լայն տնտեսական համագործակցություն ունենք, գիտատեխնիկական համագործակցություն հումանիտար ոլորտում, ռազմական ոլորտում, ռազմատեխնիկական ոլորտում: Կարծում եմ, որ Սոչիում առաջիկա հանդիպումը (Փաշինյանի եւ Պուտինի – խմբ.) մեր հարաբերությունների զարգացմանը նոր խթան կհաղորդի»,- նշեց դեսպանը:

Հարցին՝ հետխորհրդային երկրներում եւ ԵՄ երկրների տարածքում ազգամիջյան փոխհարաբերությունների հետագա զարգացման սպառնալիք չի՞ տեսնում՝ հաշվի առնելով, որ որոշ երկրներում, ներառյալ Ռուսաստանում, ակտիվացել են ծայրահեղ աջ ազգայնական եւ նեոնացիստական շարժումներն ու կազմակերպությունները, Վոլինկինը պատասխանեց, որ նման սպառնալիք կա, եւ այն էական է:

«Շատ երկրներում կան նման շարժումներ, իսկ ցանկացած արմատականություն՝ լինի աջ կամ ձախ, լավ չէ: Հասարակության շրջանում միշտ պետք է փոխզիջումներ գտնեն: Այն պետք է ընդհանուր լինի: Եթե հանրությունը միասնական չլինի, ապա սա, բնականաբար, կազդի ե՛ւ տնտեսության, ե՛ւ սոցիալական ոլորտի զարգացման վրա»,- ընդգծեց դեսպանը:

Վոլինկինը ցանկություն հայտնեց, որ հայ հանրությունը համախմբվի եւ միայն առաջ ընթանա՝ զարգացնելով իր տնտեսությունը, սոցիալական եւ հումանիտար ոլորտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ