Սոմալիում 11 տղամարդկանց հետ ամուսնության մեջ մեղադրվող 30-ամյա կնոջը սպանել են քարերի հարվածներով, հաղորդում է AP–ն։ Միջադեպը տեղի է ունեցել շարիաթի օրենքները քարոզող «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող շրջանում։
Ինքնահռչակ դատավորները հայտարարել են, որ կինը խոստովոանել է 11 տղամարդու հետ գաղտնի ամուսնանալու մասին։