News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին զանգահարել է Նիկոլ Փաշինյանին՝ նրան Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակլցությամբ շնորհավորելու համար:

Ինչպես նշված է ԵՄ հայտարարության մեջ, նրանք խոսել են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ գործընկերության կարեւորության մասին եւ ընդգծել, որ անհամբերությամբ են սպասում անձնական հանդիպմանը: ԵՄ դիվանագիտության ղեկավարը վարչապետին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում Բրյուսել այցելել:

Պաշտոնական անձինք քննարկել են Հայաստանի խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությունից հետո հաջորդ քայլերը, ներառյալ կառավարության ապագա կազմավորումը, անդրադարձել են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի ամրապնդման հետագա հնարավորությանը: Նրանք սեղմ քննարկել են արտաքին քաղաքականության գերակայությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումը, ինչպես հաստատել է Մոգերինին,  Եվրամիության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ:

Մոգերինին նշել է, որ վարչապետ Փաշինյանի եւ ապագայում նրա կառավարության հետ համագործակցություն է ակնկալում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ