News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն բանակցություններ կսկսի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի դաշնակիցների հետ, որ փորձի նրանց համոզել Իրանի վրա ճնշում գործադրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Բրայան Հուկը, փոխանցում է Reuters-ը: 

Հարցն այն է, թե դաշնակիցները եւ առաջին հերթին Իրանը արդյոք կհամաձայնվեն լայնամասշտաբ բանակցությունները վերսկսել իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Վաշինգթոնը հույս ունի Թեհրանին բանակցությունների սեղանի մոտ նստեցնել պատժամիջոցների վերականգնման եւ նորերի սահմանման միջոցով:

Հուկն ասել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ինչպես նաեւ Ճապոնիայի, Իրաքի եւ Իսրայելի հետ հաջորդ քայլերի մասին բանակցությունները սկսվել են գործարքից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո:

«Իրանցիների հետ բանակցելուց առաջ մի քանի փուլ է լինելու»,- նշել է Հուկը՝ հավելելով, որ բանակցությունները կենտրոնացած են այն հարցի վրա, թե Իրանի վրա ճնշումն «ինչպես ուժեղացնեն, որ այն կառուցողական դառնա եւ նստի բանակցությունների սեղանի մոտ»:

Թրամփի որոշումը բացում է Թեհրանի հետ ԱՄՆ-ի մեծ առճակատման դռները եւ լարվածություն է ստեղծում Ամերիկայի մերձավորարեւելյան դաշնակիցների հարաբերություններում, ասում են գործող եւ նախկին պաշտոնյաները:

Վաշինգթոնը 90 օրից մինչեւ 6 ամիս ժամկետ է տվել, որպեսզի ընկերությունները Իրանի հետ իրենց առեւտուրը դադարեցնեն: ԱՄՆ որոշ դաշնակիցներ, օրինակ՝ Ֆրանսիան, իրենց ընկերությունները պաշտպանելու համար պետք պնդեն ԱՄՆ պատժամիջոցներից ազատելու մասին:

Փորձագետների կարծիքով՝ չնայած ընկերությունները կարող են դիմել ԱՄՆ ֆիննախ Իրանում սահմանված ժամկետներից ավելի երկար աշխատանքը շարունակելու լիցենզիա ստանալու համար, ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը նրանց ավելի շուտ իրանական շուկայից դուրս կմղի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ