News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։

«Հավաքի ընթացքում կներկայացվի հայտարարություն-պահանջ Տարոն Մարգարյանի հրաժարականի հիմնավորմամբ։ Նաև գործելու է «Բաց բարձրախոս», որով քաղաքացիները ներկայացնելու են Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ ավագանու գործած ապօրինությունները, ֆինանսական չարաշահումները և մայրաքաղաքում առկա բազմաթիվ չլուծված խնդիրները»:

Ցույցի մասնակիցներին է միացել Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Քիչ անց ցուցարարներին են միացել ավագանու «Ելք» խմբակցության անդամները՝ Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ:

Ցուցարարների ձեռքին կան պաստառներ հետեւյալ գրառումներով. «Քեզ տանելն անտանելի է Տարոն», «Տարոնի ավագանու դեմն առնենք», «Սերժը հեռացավ, փասա-փուսեն մոռացավ», «Հանրային տրանսպորտ, հանրային կառավարում», «քաղաքը Տարոն է մերժում»:

Նախաձեռնողները նշել են, որ ակցիան ոչ մի կապ չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ