News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։

«Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ եւ 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»,-նշված է Արմեն Բաբայանի դիմումի մեջ։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դա անձամբ Արմեն Բաբայանի որոշումն է եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում ԱԺ նախագահին ներկայացրել էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ