Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 10-ին, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: