News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ինեկոբանկ ՓԲԸ-ն հայտարարում է բանկի կանոնադրական կապիտալում մասնաբաժնի նոր փոփոխության վերաբերյալ, որի արդյունքում հոլանդական agRIF Cooperatief U.A կազմակերպությունը, որը համակարգվում է Incofin Investment Management ֆինանսական կազմակերպության կողմից, ձեռք է բերում International Finance Corporation (IFC) եւ  Deutsche Investitions und Entwicklungsgesellschaft (DEG) միջազգային ֆինանսական կազմակերպություններին պատկանող Ինեկոբանկի բաժնետոմսերը։ Վերոնշյալ ընկերությունների միջեւ կնքված  գործարքի համաձայն՝ agRIF Cooperatief ֆինանսական կազմակերպությանն են փոխանցվում Ինեկոբանկի բաժնետոմսերի 10% (10.0104%):

agRIF Coopeartief U.A. ֆինանսական կազմակերպության մասնակցությունը Ինեկոբանկի կապիտալում կամրապնդի կազմակերպության դիրքը տարածաշրջանում, հնարավորություն կընձեռի նոր համագործակցություններ ձեռք բերել միջազգային կազմակերպությունների հետ, ամրապնդել առաջատար դիրքերը Հարավային Կովկասի բանկային համակարգում։

Ինեկոբանկը իր գոհունակությունն է հայտնում IFC եւ DEG կազակերպություններին վերջին տաս տարիների ընթացքում շարունակական համագործակցության, վստահության եւ բանկի զարգացման գործընթացում իրենց անմիջական դերակատարության համար։

2015 թվականից ի վեր agRIF Cooperatief հիմնադրամի գործունեությունը վերաբերում է  զարգացող երկրներում ֆինանսական ծառայությունների սակավության խնդրին։ Հիմնադրամի առաջնային ներդրողներն են Եվրոպական ներդրումային բանկը (EIB), Proparco ֆինանսական կազմակերպությունը, FMO կազմակերպությունը, Զարգացող շուկաներում շվեցարական ներդրումային հիմնադրամը (SIFEM), Զարգացող երկրներում բելգիական ներդրումային ընկերությունները (BIO) եւ AXA Impact Fund II հիմնադրամը: Շարունակելով «Rural Impulse Fund I» եւ «Rural Impulse Fund II» հիմնադրամների գործունեությունը՝ agRIF Cooperatief հանդիսանում է երրորդ սերնդի հիմնադրամ։ Ի տարբերություն այս հիմնադրամների, որոնք, օգտագործելով, փակ, լիցենզավորված մասնավոր ներդրումային կառույցներին, թիրախավորում էին գյուղական տարածքների ֆինանսավորմանն ուղղված ներդրումների ներգրավման գործընթացը, agRIF Cooperatief հիմնադրամը թիրախավորում է մասնավորապես գյուղատնտեսության ոլորտը եւ փոքր ֆերմերային տնտեսությունները, ինչպես նաեւ գյուղական համայնքների միկրո ձեռներեցներին:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչեւ մի քանի րոպեի։

2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Ամենաշատ