News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լրագրողական կազմակերպությունները բարեփոխում են ակնկալում նոր կառավարությունից։ Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ ընտրվելու եւ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, եւ հույս ենք հայտնում, որ նոր կառավարությունը արմատական բարեփոխումներ կիրականացնի Հայաստանում։

Համոզված ենք, որ այդպիսի բարեփոխումների կարիքն առկա է նաեւ ԶԼՄ-ների եւ տեղեկատվության ազատության ոլորտներում։ Վերջերս ընդունված մի շարք օրենսդրական փոփոխություններ անհիմն սահմանափակում են կառավարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խախտում տեղեկություններ ստանալու եւ տարածելու հիմնարար իրավունքը։

Այդպիսիք են, օրինակ, ս. թ. մարտի 23-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնցից առաջինով նախատեսվում է գործադիր բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ, երկրորդով ստեղծվում են մայրաքաղաքի ավագանու նիստերը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքները կաշկանդող պայմաններ։ 2015 թ. դեկտեմբերին «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով էլ՝ պետական գաղտնիքների շարքին դասվեցին երկրի առաջին երեք դեմքերի՝ վարչապետի, նախագահի եւ ԱԺ խոսնակի գործունեությանը վերաբերող գնումները, ինչը կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի։

Մենք տասնամյակներ շարունակ բարձրաձայնում ենք հեռարձակման ոլորտին վերաբերող  խնդիրները եւ պնդում, որ արմատապես պետք է վերանայվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը եւ բարեփոխվեն հարաբերություններն այս դաշտում։ Սակայն մեր փորձագիտական կարծիքն ու օրենսդրական առաջարկները, որպես կանոն, անտեսվել են, քանզի իշխանությունները ձգտել են պահպանել ստատուս-քվոն՝ իրենց կողմից վերահսկվող ոլորտում։ Հայկական հեռուստաեթերի բոլոր արատները ցայտուն կերպով երեւացին նաեւ թավշյա հեղափոխության՝ հատկապես առաջին շաբաթվա իրադարձությունները լուսաբանելիս։

Մեդիա ոլորտում առկա են նաեւ մի շարք այլ լուրջ մարտահրավերներ. ԶԼՄ-ների կենտրոնացման եւ սեփականության թափանցիկության խնդիրներ, քաղաքականացված գովազդային դաշտ, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների եւ օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումների անպատիժ մնացած բազմաթիվ դեպքեր եւ այլն։

Մենք պատրաստակամություն ենք հայտնում՝ ակտիվորեն մասնակցելու տեղեկատվության ազատության եւ ԶԼՄ-ների ոլորտներին վերաբերող օրենսդրական եւ գործնական բարեփոխումներին՝ դրան ծառայեցնելով մեր գիտելիքն ու փորձը։ Ուստի նորընտիր վարչապետին առաջարկում ենք հանդիպում կազմակերպել մեզ հետ՝ վերոհիշյալ խնդիրներն ու հնարավոր լուծումներն առավել մանրամասն քննարկելու համար»։

Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեվանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» հկ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ-ն, Գորիսի մամուլի ակումբը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ