News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ի միասնական ֆիտոսանիտարական պահանջների կրկնակի խախտման դեպքում Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան կարող է ժամանակավորապես սահմանափակվել, հաղորդում է «Ռոսսելխոզնադզոր»-ը:

Կարգավորող մարմինը տեղեկացնում է, որ 2018 թվականի մայիսին վարչության պաշտոնատար անձինք ուժեղացրել են «Վերին Լարս» բազմակողմանի ավտոմոբիլային անցակետի միջոցով Հայաստանի արտադրանքների կարանտինային ֆիտոսանիտարական հսկողությունը:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրված ֆիտոսանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ Հայաստանից Ռուսաստան կարանտինի մեջ գտնվող  ապրանքների մատակարարումների կարանտինային ֆիտոսանիտարական հսկողության արդյունքների հիման վրա, 2018 թվականի մայիսի 3-9-ը ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 7 դեպք՝ Ռուսաստանի համար երկու տեսակի կարանտինային օբյեկտների՝ լոլիկներում լոլիկի ցեց (Tuta absoluta) եւ վարունգներում՝ Frankliniella occidentalis Perg: Նշված արտադրանքը վերադարձվել է արտահանողին:

Կարանտինում գտնվող արտադրանքի շարունակական ստացման դեպքում, «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի ժամանակավոր սահմանափակումներ սահմանել Հայաստանից Ռուսաստան կարանտինում գտնվող ապրանքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ