News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման հարցի վերաբերյալ վկայում է այն մասին, որ Երեւանը փոքր-ինչ խստացնում է իր դիրքորոշումը: Այս մասին «Արդյո՞ք Արցախը կվերադառնա բանակցայի սեղանին. իրադարձությունների հնարավոր զարգացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Միեւնույն ժամանակ, Պապյանը նշեց, որ Փաշինյանի հայտարարությունները գործնականում որեւէ արդյունք չեն ունենա, քանի որ ակնհայտ է, որ Ղարաբաղը չի կարող վերադառնալ բանակցությունների սեղանին: «Դրան չի համաձայնի ո՛չ Բաքուն, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Երբ մենք խոսում ենք վերադարձի մասին, մենք զբաղվում ենք ինքնա: Ղարաբաղը երբեք չի եղել բանակցային սեղանի շուրջ, անգամ՝ ճանաչված անկախ պետության կարգավիճակում»,- նշեց փորձագետը:

Բացի այդ, Արա Պապյանը շեշտեց, որ նորընտիր վարչապետի հայտարարություններն այն մասին, որ իրենք կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի ԼՂՀ-ն միջազգային հանրության կողմից ճանաչվի որպես ինքնիշխան պետություն, նույնպես հեռու են իրականությունից, քանի որ դրա համար Ղարաբաղը պետք է ապրիորի ունենա այդ անկախությունը: Իսկ Ղարաբաղը, ըստ քաղաքագետի, չունի նման ինքնիշխանություն, քանի որ այն մեծապես կախված է Հայաստանից:

«Անկախություն նշանակում է ոչ միայն անկախություն Ադրբեջանից, այլ նաեւ՝ անկախություն Հայաստանից: Ակնհայտ է, որ դա այդպես չէ: Ասեմ ավելին՝ դե յուրե Ղարաբաղը Հայաստանի մի մասն է՝ անձնագրերից մինչեւ բյուջե»,- ընդգծեց Արա Պապյանը:

Փորձագետը կարծում է, որ կարելի է անել ցանկացած հայտարարություն, սակայն պետք է շարունակել բանակցային գործընթացը, քանի որ դա անհրաժեշտություն է: Այնուամենայնիվ, քաղաքագետը համոզված է, որ Ղարաբաղի խնդրի՝ բանակցությունների միջոցով լուծման տարբերակ չկա, այն, ըստ վերջինիս, կարող է տեղից շարժվել միայն Հայաստանի ամրապնդման եւ Ադրբեջանի թուլացման միջոցով:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կաջակցի ԼՂՀ անկախության ճանաչմանը միջազգային հանրության կողմից: Նա ընդգծել էր, որ բանակցային գործընթացը՝ առանց դրանում ղարաբաղյան կողմի մասնակցության, անարդյունավետ կլինի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ