News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանին տարածքների հանձնման հարցը պետք է ամբողջությամբ հանվի օրակարգից, իսկ Մադրիդյան սկզբունքները հայ դիվանագիտության պատմության ամենախայտառակ էջերից մեկն է:  Նման կարծիք «Արդյո՞ք Արցախը կվերադառնա բանակցայի սեղանին. իրադարձությունների հնարավոր զարգացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Խոսքը, ըստ նրա, որեւէ տարածքի հանձնման կամ անկախության մասին չէ, խոսքը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության մասին է, որի դեմ պետք է պայքարել: «Հայաստանը պետք է կարողանա հասնել նրան, որպեսզի այդ մասին հայտնի դառնա ամբողջ աշխարհին: Գուցե հենց այդ ժամանակ փոխվեն տրամադրություններն եւ մոտեցումներն այս հարցում»,- ասաց փորձագետը: Միեւնույն ժամանակ, նա կասկածներ հայտնեց առ այն, որ Բաքուն պատրաստ է զիջումների գնալ՝ հավելելով, որ դրա համար պետք է ազդեցության ոչ ստանդարտ մեթոդներ կիրառվեն:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կաջակցի ԼՂՀ անկախության ճանաչմանը միջազգային հանրության կողմից: Նա ընդգծել էր, որ բանակցային գործընթացը՝ առանց դրանում ղարաբաղյան կողմի մասնակցության, անարդյունավետ կլինի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ