News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրենց հայտարարություններով, որքան էլ դրանք անհեթեթ լինեն, կողմերը ցուցադրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ սեփական կարծիքը եւ հակամարտության մեթոդաբանության պատկերացումը: Մայիսի 11-ին ընթացող «Արցախն արդյոք կվերադառնա՞ բանակցությունների սեղան: Իրադարձությունների հնարավոր զարգացումներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոր՝ Հեյդար Ալիեւի ծննդյան 95-ամյակը նշելիս հանդես կգա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հերթական հայտարարությամբ: «Եվ նա որքան շատ հիմար ու անհեթեթ հայտարարություններ կատարի, այնքան դա մեզ համար օգտակար կլինի»,- նշեց Իգիթյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը եւս պետք է հանդես գա որոշակի դիրքորոշմամբ եւ հայտարարություններով՝ չվախենալով եւ իրեն չսահմանափակելով որեւիցե շրջանակում, քանի որ դա նույնպես քաղաքականության եւ ընդհանրապես բանակցային գործընթացի մաս է:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղ իր այցի ժամանակ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կնպաստի միջազգային մակարդակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը: Նա շեշտել էր, որ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցային գործընթացը ոչ արդյունավետ կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ