News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չարժի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում լուրջ փոփոխություններ ակնկալել, քանի որ Ադրբեջանը հազիվ թե ցանկանա Ղարաբաղը տեսնել որպես այս բանակցային գործընթացի կողմ: Այս մասին մայիսի 11-ին ընթացող «Արցախն արդյոք կվերադառնա՞ բանակցությունների սեղան: Իրադարձությունների հնարավոր զարգացումներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս հարցում հայկական կողմի նոր մոտեցումները արժի ողջունել, քանի որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հայկական դիվանագիտությունը «քնած» վիճակում էր: «Եվ մենք տեսել ենք, թե ինչպես են մեր դիրքերը երկար տարիների ընթացքում աստիճանաբար թուլացել: Եթե 2000-ական թվականների կեսին Ղարաբաղի անկախության ճանաչման մասին էին խոսակցություններ ընթանում՝ նրա շուրջ եղած տարածքները հանձնելու դիմաց, ապա հետո այդ անկախությունը վերափոխվեց ժամանակավոր կարգավիճակի, իսկ հիմա շփվելով արեւմտյան փորձագիտական շրջանակների հետ՝ մենք տեսնում ենք, որ խոսքն արդեն նույնիսկ ժամանակավոր կարգավիճակի մասին չէ, այլ միայն տարածքային զիջումների»,- պարզաբանեց Գրիգորյանը:

Փորձագետի կարծիքով՝ այս պատճառով ղարաբաղյան խնդրում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն, անկասկած, պետք է ողջունել, իսկ հայկական կողմերը պարտավոր են այս հարցում միասնական մոտեցում ունենալ:

Ըստ նրա՝ առաջիկա տասնամյակներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չարժի բանակցային գործընթացի միջոցով որեւիցե փոփոխություն ակնկալել: «Ըստ էության, գոյություն ունեցող ստատուս քվոյի միակ այլընտրանքը պատերազմն է: Հարկ է նաեւ նկատել, որ Հայաստանում դեռեւս հեղափոխությունից առաջ շփման գծում արդեն եղել է նախապատերազմական վիճակ: Ճակատի գծում Ադրբեջանի կողմից ուժերի այն կուտակումը, որոնք վերջին շաբաթներին այդքան շատ էր շահարկում Հանրապետական կուսակցությունը, սկսվել էր Հայաստանի իրադարձություններից դեռեւս մեկ ամիս առաջ»,- շեշտեց քաղաքագետը:

Ինչպես նշեց Տիգրան Գրիգորյանը, թե՛ Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի հանրությունը վաղուց է գիտակցել, որ, ըստ էության, բացահայտ առճակատման են գնում, սակայն Հայաստանի իրավիճակը իրադրությունը մի փոքր փոխեց, եւ վերահաս պատերազմը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղ իր այցի ժամանակ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կնպաստի միջազգային մակարդակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը: Նա շեշտել էր, որ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցային գործընթացը ոչ արդյունավետ կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ