News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը մայիսի 12-ին է նշանակել Falcon 9 արդիականացված հրթիռի արձակումը, որը հագեցած է նոր բազմակի օգտագործման արգացուցիչ բլոկով, փոխանցում է «Վեդոմոստին»:

Հրթիռի հենց այս տարբերակը՝ Falcon 9 Block 5, պետք է կայուն հրթիռակիր դառնա կոմերցիոն արձակումների մեծամասնության համար. բազմակի օգտագործման «արագացուցիչը» եւ բարեփոխված բազմակի օգտագործման առաջին աստիճանը կարող են այն զգալիորեն էժանացնել, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Ի սկզբանե հրթիռի նոր մոդիֆիկացիայի մեջ դրված էր 10 արձակման ռեսուրս՝ սա մեծ առաջընթաց էր ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ հատկապես տնտեսական տեսակետից, նշում են մասնագետները:

The Wall Street Journal-ը հայտնում է, որ «Մասկը ձգտում է, որպեսզի հրթիռի հնարավորինս շատ բաղադրիչներ լինեն բազմակի օգտագործման, քանի որ դա թույլ կտա արձակման ինքնարժեքն էապես նվազեցնել»: Նրա հաշվարկով՝ հիմա Falcon 9  հրթիռի մեկ արձակումն արժե 50-60 մլն դոլար, սակայն հաջող բազմակի օգտագործման դեպքում կկրճատվի մինչեւ 5 կամ 6 մլն դոլար: Եթե իրականում նման արժեքի հասնեն, SpaceX-ը ռեալ մրցակիցներ չի ունենա:

Ծրագրվել էր, որ Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից արձակումը կատարվելու էր նախօրեին, սակայն այն հետաձգել էին տեխնիկական անսարքությունների պատճառով: Հրթիռն ուղեծիր է դուրս բերելու Բանգլադեշի առաջին բարձրուղեծրային հեռահաղորդակցային «Բանգաբանդու-1» արբանյակը:

Մասկը վերջերս հայտարարել էր, որ արդեն 2018-ին SpaceX-ն «ավելի շատ հթիռներ կարձակի, քան որեւէ երկիր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ