News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի «շրջանակում» կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սպասվում է, որ Սոչիում առաջիկա բանակցությունների ժամանակ կքննարկվեն երկկողմ օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության մի քանի հրատապ հարցեր»,- ասել է նա:

Ուշակովի խոսքով՝ սա 2 երկրների առաջնորդների առաջին հանդիպումն է լինելու Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխությունից հետո:

Ուշակովը նշել է, որ «միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցերում Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են»: «Երկու երկրների ԱԳ նախարարությունների գծով ինտենսիվ շփումները նպաստում են արտաքին քաղաքականության ոլորտում համակարգմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ բազմակողմ կազմակերպությունների շրջանակում»,- հավելել է նա:

Կրեմլի ներկայացուցիչը նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ (ԱՄՆ եւ Ֆրանսիա), «ակտիվ միջնորդական դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ