News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Միացյալ Նահանգներից գիտնականները պարզել են, որ քնի միջին տեւողությունը, պատմական հեռանկարում բավականին անկայուն ցուցանիշ է. սերնդեսերունդ մարդիկ ավելի քիչ են քնում: Ապագայի մարդիկ, ըստ հետազոտողների, ավելի քիչ են քնելու, քան ժամանակակիցները, հաղորդում է Planet- today-ը:

ToDay News Ufa պորտալի տվյալներով՝ մեր ժամանակների համար արդիական համարվող քնի նորմալ տեւողությունը 8 ժամ է: Ցուցանիշն ընդ որում անհատական է. տարբեր մարդկանց քնի տարբեր տեւողություն է հարկավոր:

Գիտնականները, սակայն նկատել են, որ քնի տեւողության եւ վաղաժամ մահվան վտանգի միջեւ որոշակի  փոխկապակցվածություն կա: Պարզվել է, որ մարդիկ, որոնք շատ երկար են քնում, ավելի հաճախ են մահանում երիտասարդ տարիքում:

Հետագայում քնի միջին տեւողությունը կլինի վեց ժամից ոչ ավել: Փորձագետների կարծիքով, օրվա մեկ քառորդը լիովին բավարար է ուժերի վերականգնման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ