ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարար։

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը ` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Դավիթ Տոնոյանին նշանակել է պաշտպանության նախարար:

Կենսագրական տվյալներ

Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967 թվականին: 1991 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997-ին  ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։ 1986-1988 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։

1992-1994 թթվականներին Դավիթ Տոնոյանը ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։

1994 թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։

1997 թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։

1998-2004 թթ. - ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։

2004-2007 թթ. – եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։

2007-2008 թթ. – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետ։

2008-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։

2010 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ եւ այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2016 թվականը:

2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: