News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տեսուչ Թերո Վարյորանթան, որը պատասխանատու է Իրանի միջուկային պոտենցիալի վերահսկողության համար, հրաժարական է ներկայացրել: Այս մասին մայիսի 11-ի երեկոյան հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը՝ պատճառի մասին չհայտնելով եւ նշելով, որ կազմակերպությունը կշարունակի իր աշխատանքը կատարել «բարձր պրոֆեսիոնալիզմով», փոխանցում է DW-ն: 

«Վարյորանթան ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալն էր եւ ղեկավարում էր միջուկային անվտանգության դեպարտամենտը: Նրա պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մասիմո Ապարոն՝ միջուկային էներգետիկայի մասնագետ, որը միջուկային անվտանգության դեպարտամենտում է աշխատում 1997 թվականից եւ 2016-ի մարտից ժամանակավորապես ղեկավարել է Իրանի ատոմային ծրագրով զբաղվող բաժանմունքը»,- նշած է ԱԷՄԳ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

ԱԷՄԳ-ի նախկին գլխավոր տեսուչը համարվում էր ճանաչված մասնագետ եւ նրա հրաժարականի մասին տեղեկությունը անսպասելի էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ