News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ամերիկյան SpaceX ընկերությունը Ֆլորիդայի նահանգի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից իրականացրել  Falcon 9 հրթիռակրի արձակումը՝ բանգլադեշյան հեռահաղորդակցային արբանյակ Bangabandhu-ով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Արձակման հեռարձակումը կատարվել է ընկերության կայքում:

Մեկնարկը սկսվել է ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 16:14-ին: SpaceX-ն առաջին անգամ արձակել է նոր Block 5 արագացուցիչ բլոկով հրթիռակիր: Ընկերության տվյալներով՝ այն նախատեսված է 10 կամ ավելի արձակումների համար, տարբերվում է նաեւ մեծ հուսալիությամբ:

Արձակումից մոտ 30 րոպե անց կապի Bangabandhu արբանյակը հայտնվել է երկրաստացիոնար ուղեծրում: Այն նախատեսված է Բանգլադեշի, Հնդկաստանի, Բութանի, Շրի Լանկայի, Ֆիլիպինների եւ Ինդոնեզիայի գյուղական շրջանների հեռարձակմման եւ հեռահաղորդակցային ծառայությունների ապահովման համար:

Արբանյակը կառուցել է ֆրանս-իտալական Thales Alenia Space ընկերությունը, որի շահագործման տեւողությունը կազմում է 15 տարի: Սարքի օպերատորն է Bangladesh Communication Satellite Company ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ