News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայից մի խումբ ակտիվիստներ դեպի Հյուսիսային Կորեայի տարածք քարոզչական թերթիկներով փուչիկներ են բաց թողել օդ՝ չնայած նման գործողություններից զերծ մնալու՝ կառավարության կոչին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռյոնհափ գործակալությունը:

«Հյուսիսային Կորեայի ազատության համար շարժման» վեց անդամներ սահմանամերձ Փհաջու քաղաքից դեպի Հյուսիսային Կորեայի տարածք Կիմ Չեն Ընի հասցեին քննադատությամբ 150 հազար քարոզչական թերթիկ են ուղարկել:

Նրանք փուչիկներին «Չխաբվենք երկխոսության եւ խաղաղության մասին Կիմ Չեն Ընի կեղծ առաջարկներով» գրությամբ պաստառներ են փակցրել:

Մայիսի 5-ին շարժման անդամները կրկին փորձել էին Հյուսիսային Կորեայի տարածք քարոզչական թերթիկներով փուչիկներ ուղարկել, սակայն Հարավային Կորեայի ոստիկանությունը կանխել է:

Հարավային եւ Հյուսիսային Կորեաների առաջնորդներն ապրիլի 27-ին Փհանմունջոմ սահմանային կետում կայացած գագաթնաժողովի ընթացքում հռչակագիր էին ստորագրել եւ համաձայնություն ձեռք բերել խաղաղության վերականգնման եւ թշնամական գործողությունները դադարեցնելու հարցով: Մայիսի 1-ին էլ մեկնարկել է ապառազմականացված գոտում բարձրախոսների ապամոնտաժումը, որոնք օգտագործվում էին Հյուսիսային Կորեայի դեմ «հոգեբանական պատերազմ» մղելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ