News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի այցը Լեռնային Ղարաբաղ չափազանց կարեւոր նշանակություն ուներ: Այս մասին մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի նախորդ նախագահների ոչ մի այց Լեռնային Ղարաբաղ այդպիսի նշանակություն չի ունեցել, եւ որակի ու տեսողական իմաստով դրանք անչափ տարբերվել են Նիկոլ Փաշինյանի վերջերս կատարած այցից: «Դուք բոլորդ տեսաք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ելույթ էր ունենում ԼՂՀ դրոշի ներքո, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայկական: Այսպիսով, բանակցությունները ստացան միջպետական տեսք»,- պարզաբանեց Իսագուլյանը:

Ինչպես նշեց Իսագուլյանը, բանակցությունները շատ դրական ու կարեւոր էին: Նա հավաստիացրեց, որ ղարաբաղյան հանրությունը նույն կերպ դրական վերաբերվեց այս այցին եւ երկու առաջնորդների հանդիպմանը:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները նույնպես շատ դրական էին, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարը:

Խոսելով Ղարաբաղին բանակցային հործընթացին ներգրավելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին՝ Իսագուլյանը հայտարարեց, որ այն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, եւ բանակցային գործընթացին ԼՂՀ-ի մասնակցությունը ճիշտ որոշում կլիներ ու միանգամայն արդարացի:

«Ի վերջո, առանց ԼՂՀ-ի մասնակցության՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոչ մի լուծում չի կարող լինել»,- եզրափակեց Իսագուլյանը՝ հավելելով, որ Հայաստանը դեռեւս ստիպված է բանակցային գործընթացում ներկայացնել ղարաբաղյան կողմին, որպեսզի Ադրբեջանը բանակցային գործընթացից չխուսափի:

Միաժամանակ, ինչպես նշեց Իսագուլյանը, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի նախորդ նախագահները արդեն հայտարարել են, որ Բաքվի կողմից ԼՂՀ-ին ուղղված որեւէ սպառնալիքի դեպքում Հայաստանը պատրաստ կլինի անմիջապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ