Համացանցում հրապարակվել է իսրայելական բանակի կողմից Սիրիայում ռուսական արտադրության «Панцирь-С1» («Պանցիր Ս1») զենիթահրռիթային համալիրի ոչնչացման տեսանյութը: Այն հրապարակել է լրագրող Ալեքսանդր Կացը, գրում է iz.ru-ն:
«Ահա եւ բացատրությունը, թե ինչպես են հրեաները խոցել այն: Այստեղ գրված է, որ բոլոր հրթիռները կրակված են, ռադարը ոչ մարտական վիճակում է: Այսինքն՝ «Պանցիրը» ոչնչով չէր կարող պաշտպանվել»,- գրել է Կացը:
Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Իսրայելի ՌՕՈՒ-ն հարվածել էր Սիրիայում թիրախներին՝ ընդհանուր առմամբ 70 տարբեր հրթիռներ արձակելով: Դրանք արձակել են 28 իսրայելական օդանավեր: Ի պատասխան Իսրայելի ՌՕՈՒ-ի գործողությունների՝ սիրիացի զինվորականները կրակ են բացել 1967 թվականին Թել Ավիվի կողմից բռնազավթված Գոլանի բարձունքի շրջանում իսրայելական դիրքերի ուղղությամբ: