News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մայիսի 12-ին, ըստ ձեւավորված ընթացակարգի, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գերատեսչության նոր ղեկավար Դավիթ Տոնոյանին է հանձնել պաշտպանության նախարարի ռազմադրոշը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած արարողությանը նախորդել է բազմաժամ բրիֆինգ, որի ժամանակ Վիգեն Սարգսյանը, ըստ ուղղությունների, խնդիրների եւ ծրագրերի, Դավիթ Տոնոյանին է ներկայացրել վերջին մեկուկես տարվա ընթացքում պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքը: 

Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Վիգեն Սարգսյանը զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի եւ Հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 12-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում ներկայացնում էր նորանշանակ նախարար Դավիթ տոնոյանին, Վիգեն Սարգսյանը ներկա չէր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ