News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարտի մարզի Հովտաշատի շուկան հեղեղվել է թուրքական լոլիկով եւ այլ բանջարեղեններով, որի հետեւանքով տեղական արտադրողը, հիմնականում ջերմոցատերերը չեն կարողանում իրացնել իրենց բերքը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Արարատի մարզի Ձիթանիկ գյուղի բնակիչ Արման հովհաննիսյանը, ով ձջջերմոցային տնտեսություն ունի ու հիմա չի կարողանում իրացնել իր բերքը:

«Շուկան երեկվանից հեղեղվել է թուրքական լոլիկով, սմբուկով, սխտորով ու բիբարով: Դրա պատճառով մեկ տոննա լոլիկ ունեմ, չեմ կարողանում վաճառել: Ես երեք մլն դրամի ծախս եմ արել ու իմ նման շատ-շատերը, որոնք այսօր կոտրած տաշտակի առջեւ են հայտնվել»,-ասաց նա:

Ֆերմերը նշեց, որ եթե 2 օր առաջ լոլիկը շուկայում կարողանում էին վաճառել 700-800 դրամով, թուրքական լոլիկը վաճառվում է 600 դրամով. «Ես պատրաստ եմ իմ լոլիկը անգամ 500 դրամով տալ էդ ներկրողներին, թող իրենք 600 դրամով վաճառեն, բայց արդեն գներն իջեցրել են 400 դրամի: Իսկ ես այդ գնով չեմ կարող տալ»,-ասաց նա ու հավելեց. «Ես ողջունում եմ նոր կառավարությանը, բայց երեւի որոշ մարդիկ առիթից օգտվել են ու շուկան ողողել են թուրքական լոլիկով ու այլ մթերքներով: Մենք անելանելի վիճակում ենք եւ ահազանգում ենք, որ մեր խնդիրը լուծեն»:

Տպել
Ամենաշատ