News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Նախագահի հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարար նշանակելու մասին:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Կենսագրական տվյալներ

Զոհրաբ Մնացականյանը ծնվել է 1966 թ. մարտի 20–ին Երեւանում։

Կրթություն

1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա,

1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ,

1991 թ. - Մագիստրոսի աստիճան Արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։

1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. - Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է Մագիստրոսի աստիճան Արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։

Աշխատանքային գործունեությունը

1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն

1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

2002 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեվի ՄԱԿ-ի գրասենյակում եվ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից:

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։

2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից:

2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք):

Պարգեւնեեւ եւ կոչումներ

Արտակարգ եւ լիազոր դեսպան։

Մխիթար Գոշի մեդալ (2014)

Տիրապետում է Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ