Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին կփոխարինի ՔՊ կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը, իսկ Արտակ Զեյնալյանին՝ Հայկ Կոնջորյանը։

Նշենք, որ Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում Մանե  Թանդիլյանից հետո ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանն է։

Հովիկ Աղազարյանը 1990-95թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ: Հետագայում հեռացվել է Դաշնակցությունից:

«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանին հաջորդում է երիտասարդ պատմաբան Հայկ Կոնջորյանը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից է: