News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման ակտիվիստները վրաններ են տեղադրել Թբիլիսի խորհրդարանի շենքի մոտ, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։

Bassiani եւ Cafe Gallery ակումբներում ոստիկանական արշավներին ի պատասխան «Սպիտակ աղմուկը» մայրաքաղաքի կենտրոնում լայնամասշտաբ բողոքի ցույց է անցկացրել։ Հատուկ գործողությունների շրջանակներում երկու հաստատություններում խուզարկություններ են անցկացվել եւ կալանավորվել են 8 ենթադրյալ թմրանյութեր իրացնողներ։ Ակտիվիստները իշխանությունների գործողությունները ուժի ցուցադրություն են անվանել եւ գտնում են, որ հատուկ գործողությունները անընդունելի են ակումբների ներսում։

Մայիսի 12-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ «Սպիտակ աղմուկ» բողոքի շարժման ակտիվիստները կոչ են արել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին  Թբիլիսիի գիշերային ակումբների ոստիկանական արշավների հետ կապված հատուկ հայտարարությամբ հանդես գալ։ Նրանք հայտարարել են, որ եթե վարչապետը հայտարարություն չանի մինչեւ ժամը 22:00-ն, նրանք վրաններ են տեղադրելու  եւ շարունակելու են բողոքները: Կվիրիկաշվիլիի փոխարեն ակցիայի մասնակիցներին է դիմել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որը նրանց կոչ է արել միանալ թմրանյութերի իրացնողների դեմ պայքարին։

«Սպիտակ աղմուկ»-ում իրենց պահանջը չկատարված են համարել եւ արդեն ժամը 23։00-ին խորհրդարանի առաջ սկսել են վրաններ հայտնվել։ 

Մինչեւ կեսգիշեր ցույցին հարյուրավոր մարդիկ են գտնվել։ 00։00-ից հետո կազմակերպիչները անջատել են երաժշտությունը, իսկ ոստիկանությունը սկսել է վերականգնել երթեւեկությունը Ռուսթավելի փողոցում։

Գիշերը խորհրդարանի մոտ են անցկացրել տասնյակ ակտիվիստներ, տեղում պահակություն են իրականացրել մի քանի պարեկային անձնակազմ։ Ոստիկանությունը դիմել է ցուցարարներին հեռացնել վրանները, սակայն նրանք հրաժարվել են։

Ցուցարարները պահանջում են վարչապետ Կվիրիկաշվիլիի եւ ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը։

Ոստիկանության գործողությունների դեմ բողոքելով՝ ակումբների այցելուները քաղաքի կենտրոնում ինքնաբուխ գործողություններ են կազմակերպել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությանը չենթարկվելու եւ խուլիգանության համար մոտ 70 մարդ տեղափոխվել է ժամանակավոր մեկուսարան: Ձերբակալվածները ոստիկանությանը եւ հատուկ ուժերին «ուժը գերազանցելու» մեջ են մեղադրել:

ՆԳՆ-ում հերքում են այս հայտարարությունները՝ պնդելով, որ գերատեսչության աշխատակիցները հատուկ գործողությունների ժամանակ օրենքի շրջանակում են գործել: Նախարարությունում այսօր նաեւ հայտարարել են, որ աջակցում են Վարստանում ակումբային մշակույթի զարգացմանը, բայց միեւնույն ժամանակ անզիջում պայքար են հայտարարում թմրամիջոցների վաճառքի դեմ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ