News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում մայիսի 14-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-ին եւ 18-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 14-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +17+19,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,

Լոռիում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+17,

Տավուշում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +18+20,

Արարատում՝ գիշերը`+10+14, ցերեկը` +21+24,

Արմավիրում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +21+24,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +21+24,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +14+17,

Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +17+20:

Տպել
Ամենաշատ