News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի բանակի հազարավոր զինվորներ ուղղվել են Գազայի հատվածի սահման եւ Հորդանան գետի Արեւմտյան ափ, ինչպես նաեւ Երուսաղեմ  երկուշաբթի ԱՄՆ նոր դեսպանատան բացման առնչությամբ անվտանգության միջոցառումների ուժեղացման համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Պարբերականի տվյալներով՝ բանակի հարավային հրամանատարությունը պատրաստվում է զսպել տասնյակ հազարավոր պաղստինցիների, որոնք, սպասվում է, որ կփորձեն Գազայի հատվածից ներխուժել Իսրայել տարածք։ Իսրայելի պաշտպանության բանակում սպասում են, որ անզեն ցուցարարների կողքին կլինեն ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման զինված անդամներ, որոնք կարող են կրակ բացել, պայթյուններ կազմակերպել։

Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Իսրայելում մայիսի 13-ին նշվող Երուսաղեմի օրվա կապակցությամբ։ Հանդիսությունը անցկացվում է Վեցօրյա պատերազմից հետո Երուսաղեմի միացման պատվին։

Բացի այդ, մայիսի 14-ին Երուսաղեմում կնշվի հրեական պետության 70-ամյակը, որի առիթով էլ Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը կտեղափոխվի Երուսաղեմ։ Երուսաղեմում կտեղակայվեն ոստիկանության լրացուցիչ ջոկատներ, երթեւեկությունը  դեսպանատան շենքի մոտ կդադարեցվի։

Իսկ պաղեստինցիները մայիսի 15-ին նշում են «Նակբա»-ն՝ աղետի օրը, որը նրանք կապում են հայրենիքի կորստի հետ։ Այդ օրը բախումներ են լինում որպես կանոն։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ