News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կիրակի հայտնել է, որ այցով ուղեւորվում է Սոչի, որպեսզի մասնակցի ԵՏՄ նիստին, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումներ ունենա Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ մայիսի 14-ին Սոչիում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, եւ նիստին մասնակցությունից բացի նախատեսված է Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները նիստին ներկա բոլոր պետությունների ղեկավարների հետ, որտեղ հյուրի կարգավիճակում հրավիրված կլինի նաեւ Իգոր Դոդոնը։

«Գագաթաժողովի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-գրել է Դոդոնը իր ֆեյսբուքյան էջում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ